Կիեւում հայտարարել են Դոնբասի շուրջ Ստամբուլում բանակցությունների պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիեւը պատրաստ Է Ստամբուլում, ինչպես նաեւ ցանկացած այլ վայրում Դոնբասի շուրջ եռակողմ շփման խմբի բանակցություններին, բայց դրա համար անհրաժեշտ Է մյուս կողմի համաձայնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հայտարարել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել Է, որ իր երկիրը պատրաստ Է ընդունել ՌԴ-ի եւ Ուկրաինայի հանդիպումը «Մինսկի» ձեւաչափով, Անկարան պատրաստ Է աջակցություն ցուցաբերել: Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը նաեւ հայտարարել Է, որ թուրքական կողմը պլանավորում Է Ստամբուլում բանակցություններ կազմակերպել Մինսկի համաձայնությունների շուրջ «նույն խաղորդների» մասնակցությամբ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Դոնբասից եւ ԵԱՀԿ-ից ներկայացուցիչների»:

Շփման խմբում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության լիազոր ներկայացուցիչը, ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան հայտարարել են, որ Դոնբասի շուրջ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու համար պետք Է լուծվի Դոնեցկի եւ Լուգանսկի ներկայացուցիչների անվտանգության ապահովման հետ կապված հարցը: Ռեզնիկովի խոսքով՝ Թուրքիայի նախագահը հրապարակորեն նման առաջարկություն Է արել եւ Կիեւի հետ կոնսուլտացիաներ են անցկացվել բանակցային հարթակը Ստամբուլ տեղափոխելու շուրջ:

«Մենք հաստատորեն պատասխանել ենք՝ այո՛, մենք համաձայն ենք, եթե այդ հարթակը լինի Ստամբուլում: Ուկրաինական կողմը պատրաստ Է բանակցություններին Ստամբուլում, ինչպես նաեւ Ժնեւում, Վիեննայում եւ ցանկացած վայրում. ամենագլխավորը անկախությունն Է կողմերից որեւԷ մեկից, հատկապես ՌԴ-ից: Մենք պատրաստ կլինենք, բայց հարկավոր Է, որպեսզի համաձայնի նաեւ մյուս կողմը»,-ասել Է Ռեազնիկովը՝ հանդես գալով ճեպազրույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս