ՀԱՐՑ. Ես ՀՀ քաղաքացի եմ եւ ուզում եմ գնալ Վրաստան: Հիմա ո՞ր ճանապարհով կարող եմ գնալ, որ ինձ համար անվտանգ լինի:Լուսինե Աբրահամյան, 38 տարեկան, հաշվապահՊԱՏԱՍԽԱՆ. Սողանքային ասֆալտը շրջանցելու նպատակով ավտոտրանսպորտների մարդատար եւ մինչեւ 5 տոննա թույլատրելի մաքսիմալ զանգվածով բեռնատար ավտոմեքենաներին առաջարկվում է երթեւեկել հետեւյալ ուղիով` Վանաձոր-Ալավերդի-Այրում մինչեւ Վրաստանի սահման: Վրաստանից եկող մեքենաների համար գործում է նույն ուղին: Թույլատրելի մաքսիմալ զանգվածը գերազանցող բեռնատար ավտոմեքենաներին առաջարկվում է երթեւեկել հետեւյալ ուղղությամբ` Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Այրում-Բագրատաշեն` Վրաստանի սահման: Իսկ Վրաստանից եկող ավտոմեքենաների համար սահմանվում է հետեւյալ ուղին` Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան-Դիլիջան-Վանաձոր: Եթե քաղաքացին մարդատար մեքենայով է գնալու, ապա կարող է գնալ Վանաձոր-Ալավերդի-Այրում քաղաքների միջով մինչեւ Վրաստանի սահման: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ քանի դեռ ճանապարհը վթարված է, նախընտրելին Դիլիջան-Իջեւան հատվածով անցնող այլընտրանքային մայրուղին է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ