
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառավարությունը չի նախատեսում կորոնավիրուսի հետ կապված լրացուցիչ սահմանափակումներ մտցնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ- Նովոստի »-ն, թեմայի շուրջ երկրի ղեկավարը փետրվարի 2-ին զրուցել է վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
«Փետրվարի 2-ին մենք վարչապետի հետ քննարկել ենք այս թեման, կառավարությունը նոր սահմանափակումներ մտցնելու ծրագրեր չունի»,- ասել է Պուտինը։