ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեւի շատերի հետ պատահած կլինի, որ տաքսի ծառայություններից օգտվելու ժամանակ վարորդները պատճառաբանում են, որ մանր չունեն եւ արդյունքում մանրը չեն վերադարձնում: Վերջերս նման դեպք նորից կրկնվեց. վարորդն ինձնից պահանջեց մինիմալ 600 դրամ, տվեցի 1000 դրամ, պատասխանեց, որ մանր չունի, ես էլ բարկացա, գումարս հետ վերցրեցի ու իջա մեքենայից: Այս դեպքում ո՞վ է ճիշտ` վարո՞րդը, թե՞ ես:Վարդուհի Նազարյան,  28 տարեկան, վարսահարդարՊԱՏԱՍԽԱՆ. Բանն այն է, որ սա լկտիություն է ծառայություն մատուցողի կողմից: Բարոյական առումով քաղաքացին ճիշտ է եղել, չի կարելի չարաշահել սպառողի համբերությունը: Նման տիպի երեւույթը, որ պատճառաբանում են, թե մանր չունեն եւ այլն, ոչ մի կերպ արդարացում չունի: Վարորդը մանրը պարտավոր է ունենալ եւ պարտավոր է այն վերադարձնել: Եթե չի վերադարձնում, դա անբարեխիղճ սպասարկում է: Նման տիպի քայլերը դարձել են անպատիժ, եւ ժամանակն է, որ զբաղվենք տաքսի ծառայություններով, պետք է շատ ռադիկալ մոտեցում ցուցաբերվի բոլորիս կողմից, որպեսզի այդ փաստը շտկվի: Դա անընդունելի արարք ու պարզ շորթման ձեւ է, եւ նրանց պատժելու ժամանակը եկել է: Մի ժամանակ մենք փորձեցինք համեմատական վերլուծություն անել տաքսի ծառայությունների միջեւ, բայց բացասականն այնքան շատ էր, որ ոչ մի լավը մենք չկարողացանք առանձնացնել: Նման դեպքերում խորհուրդս է` թող քաղաքացիները պահանջեն մանրը, չամաչեն, ու եթե չեն վերադարձնում, թող դիմեն ղեկավարությանն ու այդ խնդիրը բարձրացնեն: Այսօր տաքսի ծառայությունները շատ են, թող օգտվեն մեկ ուրիշ ծառայությունից, որն ավելի բարեխիղճ է: Շատ շուտով մենք այդ խնդրին անդրադառնալու ենք: Հայաստանի  սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամբողջ խնդիրն այն է, որ տաքսի ծառայությունների կողմից վարորդներն այնպես են շահագործվում, որ շատ հաճախ մնում են ուղեւորի թողած մանրի հույսին: Թեեւ երկու կարծիք լինել չի կարող. այսպես կոչված թեյավճարը ուղեւորը պետք է իր ցանկությամբ զիջի տաքսու վարորդին:




Լրահոս