
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Մկրտումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հուլիսի 18-ին, ժամը 14-ի սահմաններում, կնոջ՝ Սիրանուշ Փերիխանյանի հետ առաջացած վիճաբանության ընթացքում, իրենց՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 1 թաղամասի 3/49 հասցեի բնակարանում ձեռքերով բազմակի հարվածներ է հասցրել Սիրանուշ Փերիխանյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել ֆիզիկական ցավ, և այդ դաժան վերաբերմունքի ճանապարհով իրենից նյութական կախվածության մեջ գտնվող Սիրանուշ Փերիխանյանին անզգուշությամբ հասցրել է ինքնասպանության փորձի:
2021 թվականի հուլիսի 28-ին, ժամը 10-ի սահմաններում, կնոջ՝ Սիրանուշ Փերիխանյանի հետ առաջացած վիճաբանության ընթացքում, իրենց՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 1 թաղամասի 3/49 հասցեի բնակարանում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև փայտե աթոռով ծեծել է Սիրանուշ Փերիխանյանին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս: