Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ: Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, թե հայկական կողմը որոշ պայմաններ է առաջ քաշել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար՝ ընդգծելով՝ Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ: Բայրամովը նաև Հայաստանին մեղադրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տապալելու համար։
Սակայն հայկական կողմից հերքել են Բայրամովի հայտարարությունները: Մասնավորապես ՀՀ ԱԳՆ-ից հայտնում ն, որ Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձևակերպել: Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ:
ԱԳՆ-ն հայտնում է նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչև օրս որևէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել. «Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը:
Հավելենք, որ վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հակառակ հայտարարություններ են արել, որը առնվազն տարօրինակ է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.