
44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմից պետական հովանավորչությամբ հայ ազգի նկատմամբ ատելությունը շարունակվում է. ատելության է արժանանում հայկականության ցանկացած երևույթ: Այս մասին իր արտահերթ զեկույցում ներկայացրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական իշխանությունները հիմնականում թիրախավորում են մարդկանց. ատելությունը հիմնված է 2 հենասյուների վրա` կրոնական և էթնիկ պատկանելիությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ հատուկ ասում է` հայերը թունավորված են, և նրանց թույնը գալիս է սփյուռքից»,– նշեց Թաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: