ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց գործեր քննած Տաթեւիկ Գրիգորյանը ցանկանում է դառնալ Հակակոռուպցիոն նոր դատարանի դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը 2021 հունվարի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն երկու առանցքային նախագիծ՝ Հակակոռուպցիոն կոմիտե և հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք ներկայացրել էր կառավարությունը՝ 2019թ. ընդունած Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում։

Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նոր ստեղծվելիք դատարան աշխատանքի անցնելու համար դիմել են հայտնի գործեր քննած դատավորներ: Մասնավորապես աղմկահարույց գործեր քննած դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ցանկություն է հայտնել գնալ այդ դատարան: Իսկ ինչով է հայտնի եղել դատավորը:

2020 թվականին աղմկահարույց դեպք եղավ դատական համակարգում. Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստով։ ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել էր ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։ Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել էին կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել էր: Սակայն դեպքը այդպես էլ չբացահայտվեց ու գործը կարճվեց: Հավելենք, որ Ըստ մամուլի հրպարակումների Տաթեւիկ Գրիգորյանի դատավոր դառնալու «ուուցիչը»Մնացական Մարտիրոսյանն է դատական համակարգում առավել հայտնի քաղաքական հրահագներ կատարող ՝«Մացոն»: Տ. Գրիգորյանի անունը կարող էր հասարակության ուշադրությանը չարժանանար, եթե նա չստանձներ Սէֆիլյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործը: Նշենք, որ նա Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է նշանակվել 2015 թվականի փետրվարի 24-ին:

Քնար Մանուկյան




Լրահոս