Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2177-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման ապահովման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար),
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ,
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետի տեղակալ,
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կապի և փոստի վարչության փոստի բաժնի պետ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատունվարչության փաստաթղթերի հսկողության և մուտքերի համակարգման բաժնի պետի տեղակալ,
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության գլխավոր մասնագետ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատունվարչության բացթողնման բաժնի 2-րդ բաժանմունքի 1-ին հերթափոխի գլխավոր մաքսային տեսուչ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության ապրանքների դասակարգման և սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ,
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի ավագ մաքսային տեսուչ։