
Փետրվարի 3-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
shamshyan.com-ը հայտնել էր, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև: Բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
ArmLur.am-ին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ հրապարակման հիման վրա նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Աշտարակի բաժնում: Հանգամանքները պարզվում են:
Դատելով իրավիճակից՝ իրավապահներն այս պահին Արագածոտնի մարզպետարանում են՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել:
Ք. Մ.