ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում է տնտեսվարող սուբյեկտի բանկային հաշվի վրա կալանք սահմանվում: Կարեն Գասպարյան, 50 տարեկան, գործարարՊԱՏԱՍԽԱՆ. Եթե տվյալ սուբյեկտի դեմ հայց է ներկայացվել դատարան գումարի պահանջով, որպես հայցի ապահովման միջոց կարող է կալանք դրվել բանկային հաշվի վրա: Այսինքն, եթե տնտեսվարող սուբյեկտը որեւէ մեկին պարտք է կամ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել կամ դատարանում այդ պահին գործ է քննվում գումարի բռնագանձման պահանջով, հայց է ներկայացվում տնտեսվարող սուբյեկտի դեմ՝ գումարի բռնագանձման պահանջով: Հայցվոր կողմը կարող է միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի կալանք դրվի իր դրամական հաշիվների վրա՝ որպես հետագայում վճռի կատարման ապահովման միջոց: Այսինքն՝ երբ դատարանը բավարարի հայցվորի պահանջը, այդպիսով հնարավոր կլինի այդ դրամական հաշվից փոխհատուցել հայցվոր կողմին: Իրավաբանական շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից խրախուսվում է բոլոր գործարքները բանկային համակարգի միջոցով իրականացնելը, բայց մյուս կողմից տնտեսվարողի բոլոր հաշիվները մի հայցի պատճառոց կարող եբ սառեցվել՝ զրկելով նրան գործունեության հնարավորությունից: Բանն այն է, որ դատական գործընթացը կարող է ամիսներ տեւել, եւ ֆինանսական շարժի դադարեցումն այդ ընթացքում ամբողջովին կաթվածահար կանի տվյալ ընկերությանը: Դատելով մեզ ուղարկված պատասխանից` օրենքն այս մասին ոչինչ չի նախատեսում: Ավելին, դատարանի անարդար վճռի դեպքում տնտեսվարողը կարող է զրկվել բանկային հաշվում ունեցած միջոցներից ու տհաճ անակնկալի պատճառով տեւական ժամանակ լուրջ ֆինանսական կորուստներ հաղթահարել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ