Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունում Հայաստանի դրոշակակիրներն են Միքայել Միքայելյանը և Թինա Կարապետյանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Չինաստանի մայրաքաղաքՊեկինում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը: Կազմկոմիտեն չի հրաժարվելպատվիրակությունների ավանդական շքերթից. Ինչպես Տոկիոյում, Պեկինում նույնպես,յուրաքանչյուր երկրից կլինեն երկու դրոշակակիր (կին և տղամարդ)՝ գենդերայինհավասարությունը պահպանելու համար։ Հայաստանի թիմում այդ պատվավոր առաքելությունըՀԱՕԿ –ը ընձեռել է գեղասահորդ Թինա Կարապետյանին և դահուկավազորդ ՄիքայելՄիքայելյանին:
Միքայել Միքայելյանը և առհասարական Միքայելյան ընտանիքը Օլիմպիական խաղերի ռեկորդակիր է: Միքայելյանների ընտանիքն Աշոցքից, յուրահատուկ ցուցանիշ է գրանցելՕլիմպիական խաղերի պատմության մեջ: Մայրը՝ Ալլա Միքայելյանը, որդիները՝ Սերգեյ և ՄիքայելՄիքայելյանները 5 ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակհանդիսացել են Հայաստանի դրոշակակիրներ (Ալլա Միքայելյան – 1998թ. Նագանո, ՍերգեյՄիքայելյան – 2014թ. Սոչի, Միքայել Միքայելյան – 2016թ. Լիլլեհամմեր (ԵրիտասարդներիՕլիմպիական խաղեր):