ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախնիներիդ գերեզմանը պղծողի հետ բարեկամանալ չես կարող, դա Թուրքիայի կողմից պարտադրված օրակարգ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան- Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ) առաջին չվերթի ուղևորներին կոնֆետներով ու ծաղիկներով դիմավերոլը չի նաշանակում, թե թուրքերի՝ հայերի նկատմամբ ունեցած թշնամանքն ու հակահայ տրամադրությունը նահանջել կամ փոխվել է: Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի փոխանցմամբ՝ դա Արևելքին բնորոշ հյուրասիրության ու սիրալիրության ժեստ է սոսկ, ինչին հայ հասարակությունը, ցավոք սրտի, անբացտրելի ու անտրամաբանական ուրախությամբ է արձագանքել:

Թուրքայի հետ սահման բացելն ու դիվնագիտական հարաբերություններ ստեղծելն, ասում է Մելքոնյանը, պետք է տարբերակել հաշտեցման գործընթացից, ինչը սակայն ըստ թուրքական սցենարի՝ միահյուսված է մեկ փաթեթիի մեջ: Թուրքիայի հետ, այո, կարող ենք բաց սահմաններ ու դիվանագիտական հարաբերություններ ունենալ, բայց դա չի նշանակում, թե պետք է Ցեղասպանության, Կարսի պայմանագրի կամ Արցախի հարցի հաշվին լինի:

Արհեստական, ստիպողաբար բարեկամություն չի լինում, շեշտում է թուրքագետն ու ավելացնում՝ թշնամանք կարող է ինչ-որ պահից չլինի, բայց բարեկամություն չես կարող անել մի երկրի հետ, որ մինչև այս պահը ոչ միայն ցեղասպանության փաստը չի ճանաչում, այլ կործանում է նախնիներիդ թողած ժառանգությունն ու պղծում է նրանց գերեզմանները:

Երևան- Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ) մեկնողներին հուշում է՝ կարող են մեկնել Անի ու տեսնել, որ Մայր տաճարի ցուցանակի վրա գրված է, որ ոչ թե հայկական եկեղեցի, այլ մզկիթ է: Իսկ եթե նրանք ժխտում են մեր գոյությունն ու մշակույթը, ապա բարեկամություն անել պարզապես չես կարող:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան,




Լրահոս