Սյունիքում այրվել է մոտ 2000 հակ պահեստավորած անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին՝ ժամը 00:45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:50-ին, մարվել՝ 08։10-ին։ Այրվել է մոտ 2000 հակ պահեստավորած անասնակեր։




Լրահոս