Անվարորդ տաքսիները Մոսկվայում պլանավորվում Է գործարկել մինչեւ տարեվերջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում մի շարք երթուղիներում մինչեւ տարեվերջ պլանավորում են գործարկել անվարորդ տաքսիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տրանսպորտի հարցերով փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը: «Արդեն 2022 թվականին առանձին երթուղիներում կգործարկվեն «Յանդեքսի» անվարորդ տաքսիները»,-հաղորդել են Մոսկվայի տրանսպորտի եւ ճանապարհա-տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման դեպարտամենտի մամուլի ծառայությունում՝ վկայակոչելով Լիկսուտովի խոսքը:

Փոխքաղաքապետը հավելել Է, որ Մոսկվայի քաղաքային դուման հավանություն Է տվել մայրաքաղաքում փորձարարական իրավական ռեժիմ սահմանելու առաջարկությանը՝ անվարորդ տաքսիների թեստավորման համար: «Հարկ Է հասկանալ, որ «անվարորդների» ոչ մի բում առաջիկայում չի լինելու, բայց մենք կարծում ենք, որ հենց քաղաքային տրանսպորտը կարող Է դրայվեր դառնալ այդ ուղղությամբ»,-նշել Է Լիկսուտովը:

Փոխքաղաքապետը նաեւ հայտնել Է, որ անվարորդ տրամվայի փորձարկումներ կմեկնարկվեն Մոսկվայում 2022 թվականին, մինչեւ տարեվերջ-հաջորդ տարվա սկիզբ այն կարող Է աշխատանքն սկսել թեստային ռեժիմով: «2022 թվականի վերջին-2023 թվականի սկզբին Մոսկվայում տրամվայը կարող Է ընթանալ թեստային անվարորդ ռեժիմով»,-հաղորդել են մամուլի ծառայությունում: Անվարորդ տրամվայի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Յանդեքս» ընկերության հետ միասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս