Կոչ եմ անում զորամասի հրամանատարական կազմին հատուկ ուշադրության արժանացնել նորակոչիկին. Թագուհի Թովմասյանը՝ զորամասը լքած զինծառայողի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ահազանգել էի, որ Կապանի զորամասերից մեկում զինվորը ինքնակամ լքել է զորամասը, քանի որ վերջինիս պարտադրել էին տարածքում մաքրություն անել, նսեմացրել և բռնության էին ենթարկել։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Այսօր պաշտոնական տեղեկություն ստացա, որ զինծառայողը ինքնակամ ներկայացել է ռազմական ոստիկանություն։ Ողջունելի է, որ զինծառայողը գիտակցել է իր արարքի անթույլատրելիությունն ու իրավական հետևանքները և ետ է վերադարձել։

Լիահույս եմ, որ բանակում նման դեպքերի այլևս ականատես չենք լինի։

Եւս մեկ անգամ կոչ եմ անում Պաշտպանության նախարարությանը և զորամասի հրամանատարական կազմին հատուկ ուշադրության արժանացնել նորակոչիկին և իրենց օրինակով օգնել զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոննները։ Իսկ զինծառայողներին հորդորում եմ չշեղվել զինվորական կանոնադրական ուղուց և ցանկանում խաղաղ և անփորձանք ծառայություն»։




Լրահոս