ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ հայտնիների գրառումներն Արթուր Գրիգորյանի մասին. ինչպես են հիշում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ արվեստագետ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Նրա մահը մեծ կորուստ էր ոչ միայն մշակութային գործիչների, շոուբիզնեսի ներկայացուցիչների համար, այլ նաեւ ողջ հակ ժողովրդի համար։ Արթուր Գրիգորյանը տասնամյակներ շարունակ պայքարեց եւ կրթեց սերունդներ։

ArmLur.am-ը առանձմացրել է հայ հայտնիների, ովքեր մեծ ցավ եւ ափսոսանք են ապրում մեծ կոմպոզիտորի մահվան կապակցությամբ:

Երգչուհի Նարե Գրիգորյանը սիրելի ուսուցչի մասին գրել է իմ տան անդամ, իմ վայրէջքների եւ վերելքների ականատես. «Գնաց երկինք մի մարդ, ով իմ ուսուցիչն էր, իմ ավագ ընկերը, իմ տան անդամը, իմ վերելքների ու վայրէջքների ականատեսն ու իմ մեծ խորհրդատուն… Մաեստրո ջան, հոգիդ լուսավորվի»:

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կատարել է սրտառուչ գրառում եւ նշել. «Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն… Ուսուցիչ, մաեստրո… Արթուր Գրիգորիչ ջան… բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ…Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((…. Շատ եմ ցավում… Անհայր ապրելը անհավանական ծանր է…Գրկում եմ պինդ-պինդ»։

Երգչուհի Նունե Եսայանը խորտ վշտով գրել է . «Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ»։

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը հշելով Մաեստրոյին գրել է. Անցնում էր, ասեց՝֊ Հաղորդումից պարֆյումի հոտ ա գալիս… Դաջվեց, ինչ անեմ, պիտի «պարֆյումի հոտ գա», կամ՝ չանեմ…

Մեղադրում էի՝ ֊դու ես մեղավոր, որ Արցախն էսքան սիրեցի, ու հիմա ցավը անտանելի ա, մեղմ ժպտաց,

…Ավելի անտանելի ցավեր կան։ Ցտեսություն, Գրիգորիչ ջան։

Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Արթուր Գրիգորիչ ջան(

Երգչուհի Սոնա Ռուբենյանը իր առաջին ուսուչի մասին գրել է. «Մարդ՝ ով ինձ համար բացեց մեծ ու կախարդական երաժշտության դուռը ու ընդունեց իր սրտի տուն՝ Երգի Պետական Թատրոն: 5 տարեկան էի, երբ ձեռքս բռնեց ու առաջին անգամ օգնեց բեմ բարձրանալ, երգել, լսել ու սիրել ճիշտ երաժշտությունն ու ամենակարևորը հավատրիմ մնալ կյանքում որդեգրած լավագույն սկզբունքներին…Շնորհակալ եմ, որ Ձեր օրինակով ցույց տվեցիք ինչպես կարելի է լինել լավ երաժիշտ, լավ մարդ ու լավ հայ…»։

Մեծ նոմպոզիտորի մահվան առթիվ ցավակցական եւ վշտալի գրառումներ են կատարեծ նաեւ` Ալլա Լեւոնյանը, Զարուհի Բաբայանը, Արսեմ Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանը, Սարո Թովմասյանը, Հրաչուհի Ութմազյանը, Արմինկան եւ այլք։

ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նույնպես միանում է ցավակցություններին։

Մանրամաաները` ArmLur.am-ի տեսանյութում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս