ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զուտ վիճակագրութուն. ինչի մասին էր խոսում Վահան Քերոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի սկզբում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձ կատարեց ԵԱՏՄ անդամ երկրների` 2021թ. տարեկան տնտեսական ակտիվությանը, նշելով, որ նախնական տվյալներով տնտեսական աճը Ռուսաստանում եղել 4.4-ից 4.5%-ի սահմաններում, տնտեսական ակտիվությունը Բելառուսում եղել է 2.3%, Ղազախստանում` 3.5%  Ղրղզստանում` 3.6%, իսկ Հայաստանում` 5.8%:

«Այսինքն, ԵԱՏՄ-ում մենք ունենք ամենաբարձր աճը և սա ևս կարևոր է ընդգծել, որ այնուամենայնիվ մեր քաղաքականությամբ կարողացել ենք դրականորեն առանձնանալ մեր ակումբակից երկրների շարքում», – հավելեց նախարարը:

Սակայն իրականում դա այդքան էլ այդպեձս չէ եւ թե որքանով է Հայաստանին հաջողվել ԵԱՏՄ երկրների շարքում դրականորեն առանձնանալ տնտեսական ակտիվությամբ, պարզ է դառնում, երբ համեմատում ենք 2020թ. ճգնաժամից հետո վերջիններիս տնտեսության վերականգնման տեմպերը:

Այսպես, Ռուսաստանը նախաճգնաժամային տարվա համեմատ  արդեն իսկ վերականգնել է տնտեսական ակտիվությունը 3.3%-ով, Բելառուսը տարեկան արդյունքներով վերականգնվել է 1.6%-ով, Ղազախստանը` 2.0%-ով: Ղրղզստանում տնտեսական ակտիվությունը չի վերականգնվել և նախաճգնաժամային տարվա համեմատ այն ցածր է -5.3%-ով: Հայաստանում ևս տնտեսական ակտիվությունը չի վերականգնվել, նախաճգնաժամային տարվա համեմատ այն ցածր է -2.1%-ով:

Ստացվում է, որ ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր աճ գրանցելը Հայաստանի դեպքում զուտ վիճակագրական երևույթ է և չի արտացոլում տնտեսությունների իրական համեմատական պատկերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս