Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը հետևել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի ֆորումին։ Դիվանագիտական այդ հանդիպման հրավերն ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Թուրքիայի հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։




Լրահոս