Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, հիվանդներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հանրապետությունում վերջին մեկ օրում կատարվել 190 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից 421-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:




Լրահոս