Փետրվարի 4-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Ազատության հրապարակում նկատել են երկու երիտասարդի, որոնք վնասել էին սրճարաներից մեկի մոտ տեղադրված սուրճի վաճառակետի սառնարանի դուռը և փորձում էին գողություն անել. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Պարեկները նրանց, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստով նյութեր են նախապատրաստվում: