Ռուսաստանում մարդիկ, ովքեր շփվել են COVID-19-ով վարակվածների հետ, այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուժը կորցրած է ճանաչվել այն կետը, որով վարակվածների հետ շփված անձանց առջև պահանջ էր դրվում՝ գտնվել 7-օրյա կարանտինում։
Որոշումն ուժի մեջ կմտնի կիրակի օրը: