Վրաստանում 672 դպրոց ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից 672-ը ամբողջությամբ անցել են հեռավար ուսուցման։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ ռիսկային խմբի 146 ուսուցիչ ցանկություն է հայտնել անցնել հեռավար ուսուցման։

«Ներքին միջավայրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, առողջապահական ցուցումների համաձայն, առանձին դասարան կամ դպրոց անմիջապես անցնում է հեռավար ուսուցման։ Հաշվի առնելով համաճարակաբանների առաջարկությունները՝ այս փուլում համապետական ​​2085 պետական ​​և 217 մասնավոր դպրոցներից 672-ը լիովին հեռավար ուսուցման է անցել։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա հեռավար ուսուցում իրականացնելու ցանկություն է հայտնել ռիսկային խմբի 146 ուսուցիչ։

Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում ուսուցիչների 5,8%-ի և սովորողների 2,1%-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս պահին պատվաստված է ուսուցիչների և դպրոցի վարչական կազմի 73,6%-ը»,- ասվում է տեղեկատվության մեջ։




Լրահոս