Մակրոնն ու Բայդենը քննարկել են ռուսական ուժերին զսպելու միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ քննարկել է զսպման միջոցները՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժերի կուտակման: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները քննարկել են շարունակվող դիվանագիտական ջանքերն ու ​​զսպման միջոցները՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական կուտակումների»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահները պայմանավորվել են, որ իրենց թիմերը կշարունակեն խորհրդակցությունները գործընկերների հետ։

Նշենք, որ զրույցը կայացել է Վլադիմիր Պուտինի հետ Մակրոնի հանդիպման նախօրեին։




Լրահոս