
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Հաղորդագրության համաձայն, Իլհամ Ալիևը առողջություն է մաղթել Ռեջեփ Էրդողանին, ով ավելի վաղ հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։
Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ։