
Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում (2 դեղաչափ) ստացել է 858 հազար 981 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Միայն առաջին դեղաչափ ստացած անձանց թիվը 195 հազար 197 է:
Խթանիչ դեղաչափ (բուստեր) ստացել է 12 հազար 397 մարդ:
Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում: