Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է: ArmLur.am-ը ներկայացնում է, թե նախագահի թեկնածուն ինչ ունեցվածք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախագահի թեկնածուն ունի միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, մեկ ավտոտնակ և երկու հողամաս։ Խաչատրյանը որպես կանխիկ գումար հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար։
ԵՊՀ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանից ստացած աշխատավարձը կազմել է 2 միլիոն 666 հազար դրամ, և Հայէկոնոմ բանկից՝ 5 միլիոն 400 հազար դրամ է ունեցել որպես եկամուտ։
Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Մինասյանը, հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ևս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան, բացի դրանից՝ 2480 եվրո, 1089 ԱՄՆ դոլար։ Կանխիկ գումար՝ 3 միլիոն 500.000 դրամ, և աշխատավարձ՝ 1 միլիոն 700 հազար դրամ՝ ստացված «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ից։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.