Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեք նոր տեղակալ կունենա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանց նաշանակելու հարցն ընդգրկված է վաղը կայանալիք Երեւանի ավագանու նիստում:
Ըստ այդմ, թեկնածուներն են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանն ու Ստեփան Մաչյանը: Իսկ ովքեր են նրանք: Գևորգ Սիմոնյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներից է եղել, Սուրեն Գրիգորյանը նախկին պատգամավոր, այժմ էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է, իսկ ահա Ստեփան Մաչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն է:
Քաղաքապետարանում տիրող իրավիճակի մասին հրապարակումներ բազմիցս են լինում: Մասնավորապես, քաղաքապետի գործառույթներ ավելի շատ իրականացնում է Տիգրան Ավինյանը, այլ ոչ թե Հրաչյա Սարգսյանը: Եվ այս թեկնածուներն էլ Տիգրան Ավինյանի «մարդիկ» են:
Ն.Հ.