Ավագանու «Իմ քայլ»-ական անդամի լիազորությունները կդադարեցվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն: Այս մասին որոշումը ընդգրկված է վաղը կայանալիք Երեւանի ավագանու նիստում:

Որպես հիմնավորում բերվում է ավագանու անդամի կողմից նիստերին անհարգալի բացակայելու հանգամանքը: Որոշման մեջ ասվում է.

«Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին, ինչի կապակցությամբ նշվում է.

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երևան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից։

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Լուսինե Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել»:

Ն.Հ.




Լրահոս