ArmLur.am-ի տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» աշխատակիցներն արդեն երկու ամիս է ինչ աշխատավարձ չեն ստացել, ինչն էլ մեծ անհանգստություն եւ ներքին վրդովմունք է առաջացրել աշխատակիցների մոտ:
ArmLur.am-ը ստացված տեղեկության շուրջ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոնի» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գալստյանից, ով մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս շաբաթ խնդիրը կկարգավորվի:
«Ընդամենը՝ մեկ ամիս չեն ստացել, այսինքն հունվար ամսվա աշխատավարձը՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Մենք պետք է վերակազմակերպվեինք դառնայինք համայնքային, եւ մեր ֆինանսավորման հետ կապված խնդիրներ են առաջացել, որն այս շաբաթվա ընթացքում կլուծվի»,-ասաց Լուսինե Գալստյանը:
Սակայն նկատենք, որ խնդիրը նոր չէ, աշխատակիցներն արդեն երկար ժամանակ է ինչ փորձում են հաշտվել ուշացումների հետ, ինչն էլ դարձել է ներքին վրդովմունքի պատճառ:
Լիդա Եղիազարյան