Գերիների փոխանցման հարցով ՊՆ-ն լուռ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը: Տեւական ժամանակ է, ինչ լրատվամիջոցները խոսում են 8  հայ զինծառայողի՝ Հայաստան փոխանցման մասին, բայց այս ընթացքում պաշտպանության նախարարությունը որեւէ հայտարարություն, պարզաբանում չի արել:

ArmLur.am-ը իր հերթին փորձեց կապ հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ, սակայն այդպես էլ մեզ չհաջողվեց. մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ենթադրվում է, որ պաշտպանության նախարարության վարչությունների աշխատակիցները խիստ զբաղված են՝ ընդմիջում են անում: Դե ինչ, այս տեղեկության հաստատմանը սպասենք նրանց ընդմիջումից հետո:




Լրահոս