ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չորս քաղաքապետ՝ մեկի փոխարեն. ովքեր են իրականում ղեկավարում Երևանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության մի քանի ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարան իրենց մարդկանց են «գործուղում»: Ինչպես հայտնի է, վաղը Երեւանի ավագանու նիստում կընտրվեն քաղաքապետի երեք տեղակալները:

Ըստ այդմ, թեկնածուներն են Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանն ու Ստեփան Մաչյանը: Իսկ ովքեր են նրանք:  Գևորգ Սիմոնյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներից է եղել, Սուրեն Գրիգորյանը նախկին պատգամավոր, այժմ էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է, իսկ ահա Ստեփան Մաչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն է:

Եվ ահա, ArmLur.am-ին քաղաքապետարանի ներսում տեղի ունեցող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ՔՊ-ի ներսում կան անձինք, որոնք ցանկանում են քաղաքի կառավարումն իրենց ձեռքը վերցնել: Նրանցից մեկը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է: Նա քաղաքապետարան որպես տեղակալ է գործուղում Գևորգ Սիմոնյանին: Նա խառնվում է քաղաքապետարանի հարցերին՝ առողջապահական հատվածով:

Հաջորդ ֆիգուրը Տիգրան Ավինյանն է: Նա ևս փորձում է մայրաքաղաքի համակարգումը իր ձեռքը վերցել և  այնտեղ է գործուղում Ստեփան Մալչյանին, որը Ավինյանի մտերիմ ընկերն է եւ Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրը: Իսկ ահա Սուրեն Գրիգորյանը այնտեղ է գործուղվում որպես ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի մարդ:

Եւ, իհարկե, գլխավոր ֆիգուրը մնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ստացվում է, որ, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից բացի, քաղաքապետի լիազորությոնների են ձգտում Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Արսեն Թորոսյանը, Ռուստամ Բադասյանը եւ ՔՊ մեծուփոքր ավագանիները:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս