ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախաքննական մարմինը Ճվճվ Արոյի որդու քրեական գործով որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, նախաքննական մարմինը անցած տարի կալանավորեց Սերժ Վարդանյանին:

Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թ. մարտի 10-ին կազմված և հաջորդ օրը ուժի մեջ մտած վարչական ակտով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար վարչական տույժի ենթարկված լինելու պայմաններում 2021թ. մայիսի 9-ին «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցը Երևան քաղաքի Թումանյան փողոցում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու պայմաններում հիշյալ ավտոմեքենան վարել է առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանավության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու, ինչպես նաև առանց հաշվառման համարանիշների, ինչի հետևանքով նրա վարած ավտոմեքենան կանգնեցվել է ՃՈ ծառայողների կողմից, տեղափոխվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք, որից հետո 2021թ. մայիսի 24-ին ՀՀ ՃՈ ներկայանալուց հետո նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ:

Նշենք, որ Սերժ Վարդանյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» Նիկոլայ Գբրիելյանի թոռն է եւ Ճըվ-Ճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդին: Նիկոլայ Գաբրիելյանը 2018 թվականին ինքնասպան եղավ, իսկ ահա նրա փեսայի՝ Արա Վարդանյանի դին 2017 թվականին գտան բնակարանում, որը եւս մնաց առեղծվածային մահ: Իսկ հիմա նրանց որդին կամ թոռն է հայտնվել իրավապահների թիրախում:

Ք.Մ.




Լրահոս