Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, ովքեր ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ութ հայ գերիներ ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից ու Բաքվից տեղափոխվել են Երևան: Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից արդեն մի քանի ամիս բաժանված էին: Շնորհակալ եմ մեր դիվանագետներին, ինչպես նաև մեր զինվորներին, ովքեր ներգրավված էին այս գործողության մեջ: Շարժվում ենք առաջ»: