
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 33 905 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 33,14%, վերջին 14 օրը՝ 27,37%, վերջին 7 օրը՝ 30,99%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 325 838 դեպք: Ապաքինվել է ևս 17 130 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 106 221:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 15 246։
Երկրում ընդհանուր կատարվել է 2 751 192 պատվաստում, օրական՝ 722: