
Ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը։