
ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը: Այս մասին «Թվիթեր»-ում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն՝անդրադառնալով Ադրբեջանից հայ գերիների վերադարձին:
«Ադրբեջանի կողմից 8 հայ գերիներին Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո: ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը»,-նշել է Շառլ Միշելը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։