ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Մահվան ելքով ավտովթարներ Տավուշի և Արագածոտնի մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 07-ին` ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել, իսկ ուղևորը դիմել է բուժօգնության։

Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների, 2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, 42-ամյա տղամարդը, իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով, հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս