
Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատության» հետ զրույցում նշել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը:
«Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել», – նշել է նա։