
Փետրվարի 8-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2486 նոր դեպք, կատարվել է 6807 թեստավորում, առողջացել է 3180 քաղաքացի, արձանագրվել է մահվան 5 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 394 074 դեպք, որոնցից 356 165-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 28 251 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8102 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2790 095 թեստավորում։