Փետրվարի 1-ին Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կողոպուտ էր եղել: Ժամը 19-ի սահմաններում մի երիտասարդ հագուստի խանութից բացահայտ հափշտակել էր բաճկոն ու վերնաշապիկ, փախչելիս բռունցքով հարվածել էր իրեն հետապնդող խանութի անվտանգության աշխատակցին ու փախել Աբովյան փողոցի ուղղությամբ:
Արամի ու Աբովյան փողոցների խաչմերուկում փախչողի տարօրինակ վարքը չէր վրիպել ՊԾ Երևանի գնդի ոստիկանների աչքից: Պարեկները հետապնդել ու բռնել էին նրան, ապա կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
23-ամյա երիտասարդը, որ Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ է, բերման ենթարկվելիս դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը շարունակել է նաև բաժնում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: