
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էմիլ Հարությունի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ոմն Նարեկի հետ, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասից կատարել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների լուսարձակների հափշտակություններ: