
Թերթը գրում
է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը Տավուշ կատարած այցի ժամանակ բավական անհարմար
վիճակում է հայտնվել: ”Նա վերջին շրջանում մարզեր կատարած այցելությունները
ծառայեցնում է ՀՀԿ PR իրականացնելուն՝ հատուկ արարողակարգով բաժանում է նոր անդամագրվածների կուստոմսերը: Սակայն երբ Տավուշի
մարզում նախատեսված ժամին պետք է մեկնարկեր այդ արարողությունը, պարզվել է, որ տոմսերը
տեղում չեն, ինչից տհաճ իրավիճակ է ստեղծվել”,- գրում
է թերթը և հավելում. ”Մեր տեղեկություններով`
սա կազմակերպվել է Երևանից՝ ոմանք ամեն գնով խոչընդոտել են անդամատոմսերը տեղ հասցնելու
գործը, որ Տիգրան Սարգսյանն անհարմար դրության մեջ հայտնվի”: