Ինչ պայմանով քաղաքացիները բացեցին Մարտունի-Վարդենիս ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիները այսօր փակել էին Մարտունի-Վարդենիս ճանապարհը եւ պահանջում են Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը:

Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Ահարոն Խաչատրյանը, վերջինս հայտնեց, որ խոսել է մարզպետի հետ, 10 օրվա ընթացքում կբանակցեն, եթե փոփոխություն չլինի, նորից կդիմեն նման քայլերի: Ահարոն Խաչատրյանի խնդրանքով բնակիչները բացեցին ճանապարհը:

Հիշեցնենք, որ եկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։

Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:




Լրահոս