ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավ լուր. Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախորդ տարում ծնվածների թիվն ավելացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականին ծնվածների թիվը կազմել է 36 հազար 353, ապա նախորդ տարում այն ավելացել է՝ դառնալով 36 հազար 585: Նկատենք, որ ավելացել է նաեւ մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 452-ից հասնելով 498-ի: Մասնագետների համոզմամբ, երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են՝ սոցիալ-տնտեսական վատ պայմանները եւ առողջապահության ցածր մակարդակը։ Բերված թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով։

Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա։ Բացի այս, մենք տեղեկացանք, որ նախորդ տարի բնական հավելաճը կազմել է 1927, 2020-ին՝ 183, իսկ 2019-ին՝ 9855:

Ս.Հ.




Լրահոս