Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ու Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի լեզվակռիվ-միջադեպից հետո ընդդիմությունը մտադիր է մեկ այլ թեկնածու առաջադրել: Ռուբիկ Հակոբյանը, նշենք, հենց միջադեպից հետո է հայտարարել, որ հանում է իր թեկնածությունը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերոնշյալ լեզվակիռվը «Հայաստան» խմբակցությունում բավական թեժ քննարկման պատճառ է դարձել: Պատգամավորները որոշել են՝ հաջորդիվ այնպիսի թեկնածու առաջադրել, որ, հանկարծ ու հանակարծ, որևէ սայթաքում թույլ չտա:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցությունը ՀՌԱՀ-ի թափուր տեղի համար առաջիկայում կառաջադրի Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը: Խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց տեղեկությունը: «Ընդդիմությունն, այո, մեկ այլ թեկնածուի հարց է քննարկում, դիտարկում, բայց քանի դեռ այն պաշտոնապես չի հրապարկվել, չեմ կարող ասել. սկանդալային ու սենսացիոն հայտարարութունների սիրահար չեմ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Ս.Վ.