Ոչ պարենային ապրանքների շուկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեն այս տարվա հունվարին դեկտեմբերի համեմատ արձանագրել է 0.1 տոկոս գնաճ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ 6 քաղաքներում այս տարվա հունվարին դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.8 տոկոսով, 3-ում գրանցվել է 0.2-0.1 տոկոս գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ, բնակարանի նորոգման եւ սպասարկման համար նյութերի գները բարձրացել են 1.5 տոկոսով: Իսկ կենցաղային փոքր էլեկտրական սարքերը թանկացել են 1 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ դեղագործական ապրանքներն են էժանացել. այս ոլորտում գնանկումը կազմել է 0.8 տոկոս: Ի դեպ, նշենք, որ հագուստի ու կոշիկի շուկայում է գնանկում արձանգրվել: Մեզ հայտնի դարձավ, որ հագուստի գները նվազել են 0.6 տոկոսով, իսկ կոշիկը՝ 1 տոկոսով:
Ս.Հ.