
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի Մարիինյան պալատում հանդիպել է ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Կողմերը սկսել են բանակցությունները:
Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
Մակրոնն այսօր պաշտոնական այցով ժամանել է Կիև։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը հետաքրքրությամբ է սպասում այն ազդանշաններին, որոնք Մակրոնը բերել է Մոսկվայից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։