«ՈՒՆԵՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը Արցախի խորհրդարանում առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում, ապա անցնելու դեպքում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կքննարկվի արդեն փետրվարի 20-ին: Սա այն եզակի դեպքերից եւ նախագծերից է, երբ հեղինակները ԱԺ բոլոր հինգ խմբակցություններն են:

 

Առաջիններից այս նախագծի մասին խոսեց փորձագետ Թեւան Պողոսյանը: ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է նրա հետ:

-Պարո՛ն Պողոսյան, Արցախի խորհրդարանը պատրաստվում է առաջիկայում քննարկել օկուպացիայի մասին օրենք։ Դուք բավականին դրական էիք արձագանքել։ Ի՞նչ եք կարծում, խորհրդարանկաններին կհաջողվի՞ ընդունել այս օրինագիծը։ Ո՞րն է սրա տողատակը։

-Նախ ասեմ, որ նման օրենքի ընդունման անհրաժեշտության մասին խոսել եմ դեռ 2020թ. դեկտեմբեր ամսին։ Ամբողջ 2021թ. իմ հարզացրույցներում դա եմ բարձրաձայնել։ Ուրախ եմ, որ հիմա առնվազն հինգ խմբակցություններ համաձայնել են, որ պետք է այդ իրավական փաստաթուղթը, որը կկարգավորի բազմաթիվ խնդիրներ՝ սկսած իրավական կարգավիճակներից՝ մարդկանց, պատմամշակութային, տարածքների անվանումների  եւ այլ քաղաքական նկատառումներից։ Այսօրվա դրությամբ դա պետք է փաստագրի այն մոտեցումը, որով  նոր իրականությունն ընկալվում է։ Բա խոսում էինք դեօկուպացիայի մասին։ Հուսամ՝ բոլորը միասին կօգնեն Արցախի պառլամենտին ճիշտ ձեւակերպումներով, խորհուրդներով, իրավաբանները, որոնք կարող են իրենց բաժին ներդրումը բերել։ Այս տեսակի ցանկություն միայն պետք է խրախուսվի եւ օգնություն ցուցաբերվի, այլ ոչ թե զարմանք։ Իսկ դրանից հետո բոլոր դիվանագետները պետք է օգնեն Արցախի Հանրապետությանը՝ օրենքներոց բխող խնդիրների մասով բարձրաձայնել եւ աշխարհին իրազեկել։

-Ավելի շատ քաղաքակա՞ն, թե՞ իրավական հետեւանքներ է ունենալու։ Նման տեսակետ կա, որ կարող է զսպաշապիկ լինել միջազգային այն ներդրողների համար, որոնք այս տարածքներում կցանկանան ներդրումներ անել կամ ինչ-որ գործարքներ կնքել։

-Նաեւ այդ կետն է կարեւոր։  Բայց ինքն ունի եւ՛ քաղաքական, եւ՛ իրավական ընկալումներ։ Ի վերջո, ցանկացած օրենք ունենում է նաեւ քաղաքական կարգավորումներ. ինչի՞ համար են օրենքները ընդունվում։ Ո՞նց է ստացվում, որ ամեն ընտրություններից հետո նոր քաղաքական ուժը, որ գալիս է, նոր օրենքների փոփոխություններ են տեղի ունենում։ Այնպես որ այս օրենքն ունենալու է այդ երկու ազդեցությունները։ Դրա հետ միասին, այո, աշխարհին պետք է ասվի, որ  այդ տարածքները համարվում են բռնազավթված կամ օկուպացված, եւ եթե գալիս է մի այնպիսի իրավիճակ, երբ, օրինակ, հումանիտար ներդրում եք անում ջրային ռեսուրսների, անտառների հետ կապված խնդիրների մասով եւ դա Արցախի Հանրապետության իշխանություններին տեղեկացրել եւ քննարկել եք, միգուցե ազատելուց, բռնազավթումը վերանալուց հետո Արցախի իշխանությունը համապատասխան մոտեցում կցուցաբերի ձեզ։

 

 

 

ԱՐՏԱՔԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Թուրքիայի   ու   Ադրբեջանի   պաշտպանության   նախարարներ   Հուլուսի   Աքարի   ու Զաքիր Հասանովի հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ կարճ ասուլիս: Դրա  ընթացքում   Աքարն   անդրադարձել   է   հանդիպման   ընթացքում   քննարկված հարցերին:  Այս  մասին  տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

Նա նշել  է, որ շարունակում   են   աշխատել  2   երկրների   նախագահների   գծած   շրջանակներում,   որն է   «Շուշիի   հռչակագիրը»:   Աքարը   հռչակագիրը   բնորոշել   է   որպես   ռազմավարական ուղեցույց: Այս համատեքստում Աքարը մասնավորապես ասել է. «Այս փաստաթղթի ուղղությամբ աշխատանքներ ենք արել: Մի կողմից՝ շարունակվում են ռազմական կրթության   եւ  համագործակցության   հարցերում   մեր   աշխատանքները:   Սրանց զուգահեռ՝   փոխադարձ   քննարկումներով   որոշում   ենք,   թե   պաշտպանական արդյունաբերության,   մեր   ԶՈՒ-երի   սպառազինման   հարցերում   ինչեր   կարող ենք  անել: Այս հարցերում   էլ   կարեւոր   քայլեր   ենք  արել եւ շարունակում   ենք անել»: Թուրք նախարարի խոսքով՝ կողմերը պաշտպանության համատեքստում քննարկել են   նաեւ  44-օրյա  պատերազմի արդյունքում  Ադրբեջանի  տիրապետության   տակ   անցած Արցախի տարածքներում կատարվող շինարարական աշխատանքները: Գալով   հայ-թուրքական   ու   հայ-ադրբեջանական   հարաբերություններում   առկա գործընթացներին՝ Աքարն ասել է. «Կարեւոր հարցերից մեկն էլ այն է, որ մեր նախագահի եւ պարոն Ալիեւի քննարկումներից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է   մեկնվել։   Հույս   ունենք,   սպասում   եւ  ցանկանում   ենք,   որ   գնահատվի   այս խաղաղության ձեռքը։ Այսկերպ մենք ջանում ենք, որ ոչ միայն Ադրբեջան-Հայաստան   կամ   Հայաստան-Թուրքիա   հարաբերություններում,   այլեւ   ամբողջ Կովկասում տիրի խաղաղություն, անդորր, նաեւ սրանցից բխող բարեկեցություն»: Աքարը   պնդել   է   նաեւ,   որ   թուրք-ադրբեջանական  ռազմական   համագործակցությունը սպառնալիք չէ որեւէ 3-րդ երկրի համար եւ միտված է միայն իրենց պետությունների ու ժողովրդի պաշտպանությանը: Ելույթի ավարտին նա ասել է, թե, իբր, բոլորի համար տեսանելի են «Մեկ ազգ, երկու պետություն» հանդիսացող Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Կովկասում խաղաղություն եւ անդորր հաստատելուն միտված ջանքերը:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

 

ՀԱՏԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԳԾԻ ՇԵՄԸ

Մեկ տարում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1 մլրդ 257 մլն դոլարով կամ 15.8%-ով։  Ըստ  այդմ,   2021  թվականի   տարեվերջին   Հայաստանի   պետական   պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, ներքին պարտքն ավելի արագ եւ ավելի մեծ չափով է աճել, քան արտաքինը։ Այսպես,Հայաստանի արտաքին պարտքը, որի գերակշիռ մասը օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից վերցրած վարկերն են,   կազմել է  6   մլրդ   643  մլն, որը,   2020   թվականի վերջի համեմատ, աճել է 583 մլն դոլարով կամ 9.6%-ով։ Արտաքին պարտքից 6 մլրդ 185մլն դոլարը Կառավարության պարտքն է, որը մեկ տարում աճել է 585 մլն դոլարով կամ 10.5%-ով։ Ներքին պետական պարտքը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլար՝ 2020 թվականի վերջի համեմատ աճելով 35.3%-ով կամ 674 մլն դոլարով։ Պետական պարտքի աճին զուգահեռ տարեցտարի մեծանում է նաեւ տոկոսավճարների   չափը։ Սակայն  Հայաստանի կառավարության   պետական  պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը։

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՍՊԱՆԵԼ

2021 թվականի հունիսի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր եղել Արտաշատում: «Արտաշատ» բկ-ից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների   հերթապահ   խումբը   կանչով   մեկնել   է   Արտաշատ   քաղաքի   Ղուկասյան փողոցի տներից  մեկը, որտեղից  մարմնի  տարբեր  մասերում   դանակի  բազմաթիվ հարվածներով   հիվանդանոց է  տեղափոխել   մի   կնոջ,   որը  որոշ   ժամանակ   անց գիտակցության   չգալով՝  մահացել   էր։   Ավելի   ուշ   պարզվել   էր,   որ   սպանված   կինը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի 59-ամյա Նունե Ն-ն էր, որը   տեղափոխվել   է   իր   տնից։   Արդյունքում   նշված   սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել ու բերման էր ենթարկել Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Մ-ին։ Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան   խոհանոցային   հատվածում,   որտեղ   հայտնաբերվել   են   նաեւ   արնանման   հետքեր։ Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք դանակը։ Կարեն Մ-ն կալանավորվել էր: Իսկ ինչո՞ւ էր երիտասարդ տղան գնացել այդ քայլին, նա ինչո՞ւ պետք է սպաներ 59-ամյա կնոջը: Այսպիսով, իրավապահները պարզել են դրդապատճառը, թե ինչու է 21-ամյա երիտասարդը առանձնակի դաժանությամբ սպանել 59-ամյա Նունեին: Բանն այն, որ երիտասարդը պարզել է, որ իր հայրը արտաամուսնական կապերի մեջ է 59-ամյա կնոջ հետ, ինչն էլ ենթադրում է, որ վրեժխնդիր է եղել՝ սպանելով նրան: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործը ուղարկվել է դատարան։

 

 




Լրահոս