«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ». ՍԻԼՎԻ ԲԱՐԿՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

 

 

-Սիլվի՛, հետաքրքիր է՝ ինչով   եք   զբաղվում   Հնդկաստանում   եւ   ինչ գործունեություն եք ծավալում։

-Զբաղված եմ ընտանեկան կյանքը վայելելով, երբեմն որպես ֆոտոմոդել հանդես գալով:

-Ի՞նչ դժվարություններ   եք   ստիպված   եղել  հաղթահարել ամուսնությունից հետո, քանի որ տարբեր մշակույթների կրողներ եք։

-Դժվարություններ անխոս եղել են, բայց դրանք հեշտ հաղթահարելի են եղել։ Ամուսինս, եթե անկեղծ, հայկական մենթալիտետ ունի։ Ես բացարձակ չեմ զգում, որ ամուսնացել եմ օտարերկրացու հետ։ -Արդյոք եղե՞լ են հիասթափություններ։  -Ամեն   վեճի ժամանակ,   որը   տեւել   է   5-7 րոպե։ (ծիծաղում   է)

-Իսկ եղե՞լ է շրջան, որ մտածել եք՝ միգուցե սխալվել եք։

-Սխալվել, բարեբախտաբար, ոչ։ Հուսամ՝ այդ օրը երբեք չի գա։

-Հետաքրքիր   է՝  ինչպիսին   են   Ձեր   եւ   Ձեր ամուսնու ծնողների հարաբերությունները։

-Բարի-դրացիական։

-Սիլվի՛,   մեր   անչափ   հետաքրքրասեր   ընթերցողներին   հետաքրքում   է՝  չեք պատրաստվում ընտանիքը համալրել եւ մայրանալ։

-Կարծում  եմ՝ երբ ժամանակը գա,   կհամալրվենք։

-Ապրելով Հայաստանից   հեռու՝ հետեւում ե՞ք երկրում առկա իրավիճակին։ Ի՞նչ տպավորություն եք ստանում։

-Այո, իհարկե։ Ես միայն ֆիզիկապես եմ բացակայում երկրից։ Շատ եմ նեղսրտում, որ մենք կորցնելուց հետո ենք գնահատում, որ մենք միայն շատ վատ էքստրիմի ժամանակ ենք միախմբվում, որ մենք էդպես էլ չունեցանք երկիրն ու իր ազգին սիրող առաջնորդ, եւ այս դժվարին պահին նորից թանկացումներ են սկսել… Ու շատ-շատ նմանատիպ տխուր, ես կասեի՝ ողբերգական բաներ։

-Հնարավո՞ր է, որ օրերից մեկ օր մշտական բնակության տեղափոխվեք Հայաստան։

– Ես   երազում   եմ   այդ   օրվա   մասին։ Հավատք   ունեմ,   որ   չենք   կորցնի   մեր անկախությունը, որ Հայաստանը   «կա»-ից չի վերածվի «կար» -ի, ու եթե ոչ բոլորս,   ապա   մեծամասնությունը   կվերադառնա   մշտական   բնակության   մեր   լեռնոտ, հրաշք երկիր։

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՀԱՅ ՄՈԴԵԼԸ

Օրերս Արմինե Հարությունյանը, ով հայտնի դարձավ որպես «Գուչիի» հայ մոդել եւ մեծ ճանաչում ձեռք բերեց, նկարահանվել է  ռուսական Badlon ամսագրի համար, որը ստեղծվել է 2020 թվականին Մոսկվայում։ Այն հարթակ է երիտասարդ լուսանկարիչների, նորաձեւության եւ արվեստի գործիչների համար։

 

ArmLur.am-ը   Արմինե   Հարությունյանից   փորձեց   հետաքրքվել, թե ինչ զբաղվածություն ունի այս պահին եւ արդյոք շարունակվելու է համագործակցությունը Badlon-ի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում այս փուլում խոսել, սակայն ասաց, որ ռուսական Badlon ամսագրի հետ համագործակցությունը, չի կարող ասել, շարունական կլինի, թե ոչ։ Ֆոտոշարքի հեղինակը Սաշա Կուլակն է, ոճով զբաղվել է Սու Ստեփանյանը, դիզայները Նենսի Ավետիսյանն է։ Նշենք, որ Արմինեն 2019 թվականի գարնանը Բեռլինի փողոցներից մեկում լուսանկարվելու առաջարկ է ստացել, ինչից հետո Գուչի նորաձեւության տան կողմից որպես մոդել հրավեր է ստացել եւ սեպտեմբերի 22-ին մասնակցել Միլանի նորաձեւության շաբաթվա համար   նախատեսված «Գարուն-ամառ»  հավաքածուի   ցուցադրության   քասթինգին։   Արմինեն ներառվել էր «սպիտակ հանդերձանքով» մոդելների առաջին խմբում, ցուցադրել այնպիսի զգեստներ, որոնք վաճառքի չեն հանվելու խանութներում եւ արժանացել հավանության։ Նա դարձավ  առաջին   հայ մոդելը,  ով   երեւացել է  հանրահայտ ապրանքանիշի նորաձեւության ցուցադրությանը։

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Երեւանի   օլիմպիական   հերթափոխի   պետական   մարզական   քոլեջում   մեկնարկել է  ծանրամարտի Հայաստանի   մեծահասակների   առաջնությունը:   Մրցումային   առաջին օրը  Հայաստանի  չեմպիոններին  որոշել  են  կանայք:  6   տարվա   դադարից   հետո   մեծ սպորտ   է   վերադարձել   Եվրոպայի   չեմպիոն Հռիփսիմե   Խուրշուդյանն   ու   87   կգ քաշային   կարգում   նվաճել   Հայաստանի չեմպիոնի կոչումը:   Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) է նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։ Հայաստանի չեմպիոններ են դարձել նաեւ Նատալիա Սարգսյանը (45 կգ),Գյուլնարա   Տիգրանյանը   (49   կգ),   Ալեքսանդրա  Գրիգորյանը   (55   կգ),   Իզաբելա Յայլյանը (59 կգ), Վալենտինա Մովսիսյանը (64 կգ), Մարիամ Միքայելյանը (71կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) եւ Ջուլիետա Ավանեսյանը (87+ կգ): Կանանց ստուգատեսին ընդհանուր  առմամբ 35  մարզուհի է մասնակցել: Տղամարդկանց առաջնությունը մեկնարկել է երեկ՝ փետրվարի 2-ին. 5 օր շարունակ 10 քաշային   կարգերում   Հայաստանի   ուժեղագույն   ծանրորդները   կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Տղամարդկանց մրցումներին մոտ 130 ծանրորդ կմասնակցի: Հայաստանի ծանրամարտի հավաքականը հունվարի   31-ին  ավարտել է տարվա առաջին ուսումնամարզական հավաքն Աբովյանում, որին 11 ծանրորդ էր մասնակցում:

 

 

 

«ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ» ԿԲԵՄԱԴՐՎԻ ԻՐԱՆՈՒՄ

ԿԳՄՍ   նախարարության   աջակցությամբ   հայ-իրանական   դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում   Սոս   Սարգսյանի   անվան Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի: Թատերախումբը կմասնակցի փետրվարի   6-15-ն   Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում եւ Սպահանում կներկայացվի   «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը:   Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում  են   նաեւ մի շարք  այլ նախաձեռնություններ: Անդրադառնալու  են ժամանակակից դրամատուրգների գործերին, ներկայացնելու են Ֆիրդուսու «Շահնամեն» եւ այլ ստեղծագործություններ: Նշենք, որ Համազգային թատրոնը հաջորդ տարի հանդիսատեսին կհյուրընկալի թատրոնի նոր շենքում, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ:

 




Լրահոս